Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ճշմարտութունը միշտ խոսուն է

Ճշմարտութունը միշտ խոսուն է
13.03.2022 | 11:46

«Մի՛ եղիր ընդդեմ ճշմարտության եւ ամաչի՛ր քո անարժանության համար» (Սիրաք 4;30):

«Մի՛ ակնածիր հզորից, մինչեւ մահ պայքարի՛ր հանուն ճըշմարտության, եւ Տեր Աստված կպայքարի քեզ հետ» (Սիրաք 4;33):
«Հավանություն մի՛ տուր ամբարիշտների հավանած բանին. հիշի՛ր, որ մինչեւ դժոխք չես արդարանա» (Սիրաք 9;17):


Արժանապատիվ կյանք, արժանավայել մահ: Միշտ հավատարիմ ճշմարտությանը: Տեր Աստված աջակի և զորավիգ է այդպիսի ընթացք ունեցողին: Նրան, ով ճանաչում է ճշմարտությունը և ազատ է զանազան սոփեստ մանիպուլյացիաներից: Ապրել ճշմարտությանը արժանի կյանքով, մերժել ամբարիշտների հավանած բաները, եթե անգամ այդ ամբարիշտները դարիս հզորներն են: Ճշմարտութունը միշտ խոսուն է, ո՛չ միշտ լսելի և ընդունելի:

Ճշմարտությունն ատելի է հանդիմանություն չսիրողների համար, որոնք ինքնակամ կուրանում են, փակում են իրենց աչքերը փաստերի առաջ: Խոսքը վերաբերում է սեփական ընթացքի և ճշմարտության անհամատեղելիության փաստերին: Փաստերը հռչակվում են, միայն եթե սեփական անձին չեն վերաբերում, այլ մեկ ուրիշին: Սակայն ճշմարտությունը կա, անկախ նրան դիմադրողների վերաբերյալ փաստերից: Եվ պետք է խոսել ճշմարտությա՛ն մասին, ոչ թե կենտրոնանալ փաստերի վրա: Պետք է պայքարել հանուն ճշմարտության, ոչ թե` փաստերի դեմ, քանզի այդ փաստերի հետևում նրանք են, ում համար Ինքը Ճշմարտությունը խաչվեց. մեզ պես թյուրիմացությունները: Նա, ով մերժում է հանդիմանութունն ու խրատը, նախատինք է դառնում իր հետնորդների համար: Ով ընդունում և ուղղում է իր շավիղները, հավատարիմների հետ օրհնութուն է ժառանգում: Հիսուս հանդիմանեց սամարացի կնոջը, իսկ նա գնաց յուրայինների մոտ և հռչակեց, թե Քրիստոսին է տեսել, որովհետև միայն Քրիստոս իր կյանքից այդքան փաստեր կարող էր իմանալ: Հիսուս հանդիմանեց ազգակից փարիսեցիներին և օրենսգետներին, և նրանք խաչեցին Նրան:

Վերցնել սեփական խաչը, նշանակում է հանձնառել հանուն ճշմարտության գիտակից և աննահանջ պայքարի ընթացքը, որովհետև այդ ընթացքի վրա միշտ կգտնվեն մեխերով ու մուրճերով զինված «կամավորներ»: Բայց վերցնել սեփական խաչը, նշանակում է նաև սեփական անձի վրա վերցնել այլոց պակասությունները և լրացնել, վերցնել այլոց ցավերը և դարմանել: Վերցնել սեփական խաչը, նշանակում է գիտակցել, որ ամեն բան աշխարհում այնքան պարզունակ չէ, որքան և պարզ է միաժամանակ: Եթե միայն մարդիկ խիզախեին հանրայնացնել և հրապարակել սեփական մութ պուճախներին ի պահ տրված խավար գործերը, խավարը զգալիորեն կպակասեր: Մինչդեռ մարդիկ գերադասում են վերածվել բութ ու խուլ ամբոխի և առաջ քաշել խաչի հերթական թեկնածուին, քրիստոս լինի, թե նմանակող, որպեսզի նրա վրա բարդեն իրենց իսկ պակասութուններն ու ցավերը: Ինչպես ժամանակակից բժշկությունը մարդուն բուժելու փոխարեն քողարկում է ախտանշանները, այնպես էլ ժամանակի արժեչափերը, մարդկության ախտերը բուժելու փոխարեն, թիրախավորում են ցայտուն արտահայտված ախտանշանը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6907

Մեկնաբանություններ